Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նիդերլանդների իսլամական կենտրոն հիմնադրամն անհանգստացած է Էրդողանի ելույթներով

Նիդերլանդների իսլամական կենտրոն հիմնադրամն անհանգստացած է Էրդողանի 
ելույթներով

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների իսլամական կենտրոն հիմնադրամը խստորեն դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որում նա նշել էր, թե «ոչ մի եվրոպացի անվտանգ ու հանգիստ չի կարողանա քայլել փողոցում»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Diken գործակալությունը:

Հիմնադրամի ներկայացուցիչ Յուսուֆ Ալթունթաշը նշել է, որ Էրդողանի խոսքերն ու քայլերը հարիր չեն երկրի նախագահին: Բացի այդ, նա նշել է, որ եթե Թուրքիայի նախագահը շարունակի նման արտահայտություններ անել, նրա կողմնակիցների թիվը Նիդերլանդների թուրքերի շրջանում կնվազի:

Խնդրի առնչությամբ խոսել է նաև հիմնադրամի նախագահ Ֆիքրի Դեմիրթաշը, ով ասել է. «Մենք էլ ենք եվրոպացի, 50 տարի է` այստեղ ենք ապրում: Էրդողանը մեր դեմ էլ է բռնություն գործադրելո՞ւ»:

Թուրքիայի նախագահը մարտի 22-ին կատարած ելույթում դիմելով Եվրոպային հայտարարել էր. «Կոչ եմ անում մեզ վրա մատ թափ տվող եվրոպացիներին.  Թուրքիան այն երկիրը չէ, որի պատվի հետ կարող եք խաղալ, նախարարներին դռան մոտից վռնդել, քաղաքացիներին անհանգստացնել: Աշխարհի ցանկացած վայրում այս ամենին մոտիկից հետևում են: Եթե շարունակեք նման կերպ վարվել, վաղն աշխարհի ոչ մի կետում ոչ մի եվրոպացի, Արևմուտքի ներկայացուցիչ չի կարողանա հանգիստ քայլել փողոցում: Եթե բացել եք այս վտանգավոր ճանապարհը, ամենամեծ վնասը դուք եք կրելու»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]