Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Gorillaz-ը ապագա ալբոմի երգերի չորս հոլովակ Է թողարկել

Gorillaz-ը ապագա ալբոմի երգերի չորս հոլովակ Է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Gorillaz բրիտանական խումբը իր YouTube-ալիքում չորս կոմպոզիցիա Է հրապարակել Humanz նոր ալբոմից, որը կթողարկվի ապրիլի 28-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կոլեկտիվը զետեղել Է Saturnz Barz, Andromeda, Weʼve Got The Power եւ Ascension երգերի երաժշտական տեսահոլովակները: Թրեքները ձայնագրվել են այլ կատարողների՝ ջամայկացի դիջեյ եւ երգիչ Popcaan-ի, ամերիկացի ռեփեր D.R.A.M.-ի, Savages բրիտանական խմբի ղեկավար Ջենի Բեթի, երաժիշտ Նոել Գալահերի եւ հիփ-կատարող Վինսոն Սթեյփլսոմի հետ համագործակցությամբ: 
Gorillaz-ը նաեւ ներկայացրել Է Saturnz Barz երգի այլընտրական հոլովակը, որը նկարահանվել Է 360 աստիճանի ձեւաչափով: Հոլովակը հասանելի Է երաժիշտների YouTube-ալիքով: 
Gorillaz-ը վիրտուալ ռոք-խումբ Է, որի մասնակիցները՝ 2D-ը, Մերդոք Նիքալսը, Նուդլը եւ Ռասել Հոբսը, մտացածին անիմացիոն կերպարներ են: Կոլեկտիվը հիմնվել Է 1998 թվականին Blur-ի ֆրոնտմեն Ջեյմոն Ալբառնի եւ նկարիչ Ջեյմի Հյուլեթի կողմից: Gorillaz-ի դիսկոդարանում կա չորս ստուդիական ալբոմ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]