Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Bulgari-ն ներկայացրել Է աշխարհում ամենաբարակ ավտոմատ ժամացույցները

Bulgari-ն ներկայացրել Է աշխարհում ամենաբարակ ավտոմատ ժամացույցները

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Bulgari ժամացուցույցների եւ ոսկերչական իրերի տունը BaselWorld 2017-ում ներկայացրել Է տղամարդկանց համար նախատեսված Octo Finissimo Automatic նոր մոդելը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բազելից հայտնել Է «Լենտա.ռու»-ի թղթակիցը:
Ներկայում դրանք աշխարհում ամենաբարակ ավտոմատ ժամացույցներն են: Դրանց հաստությունը 5,15 միլիմետր Է, ընդ որում՝ BVL 138 տրամաչափի մեխանիզմի հաստությունը՝ պլատինե միկրոռոտորով, ընդամենը 2,23 միլիմետր Է: Ինչպես նշել Է Bulgari տան ժամացույցների ստորաբաժանման ղեկավար Ֆաբրիցիո Բոնամասա Ստիգլիանին, Octo Finissimo Automatic-ի կորպուսը եւ թեւնոցը պատրաստված են տիտանից:   
Սպասվում Է, որ նոր ժամացույցների արժեքը կկազմի մոտավորապես 14 հազար շվեյցարական ֆրանկ:
Bulgari իտալական ոսկերչական տունը 1884 թվականին Հռոմում հիմնադրվել Է Հունաստանից սերված Սոտիրիոս Բուլղարիսի կողմից: Նրա բացած խանութն սկզբում վաճառում Էր հին արժեքավոր իրեր, այնուհետեւ սեփական արտադրության զարդեր: Բրենդի երկրպագուներն են եղել Էլիզաբեթ Թեյլորը, Սոֆի Լորենը, Ռոմի Շնայդերը, Ջինա Լոլոբրիջիդան: 
Ընկերությունը մասնագիտանում Է ոսկերչական զարդերի, ժամացույցների, ինչպես նաեւ կաշվից պատրաստված աքսեսուարների եւ պարֆյումերիայի բնագավառում: Բացի այդ, Bulgari-ն իր բրենդի ներքո գործող լյուքս կարգի հյուրանոցների սեփականատեր Է ու դրանց կառավարիչը:
Օրերս Bulgari-ն զարդերի թողարկման Եվրոպայի խոշորագույն ֆաբրիկան Է բացել Իտալիայի Պիեմոնտի տարածաշրջանում: 15 հազար քառակուսի մետր մակերեսով արտադրական համալիրում աշխատում են շուրջ 400 աշխատակիցներ, իսկ մինչեւ 2020 թվականը պլանավորվում Է հաստիքակազմը հասցնել 700 մարդու: 
Համալիրը տեղավորվել Է Վալենցայի կոմունայում, որն ավանդաբար համարվում Է Իտալիայի ոսկերչական ճյուղի կենտրոնը: Սպասվում Է, որ նոր ֆաբրիկայում զարդեր կարտադրվեն Bulgari-ի ամենահայտնի հավաքածուների համար, ներառյալ B.zero1-ը, Serpenti-ն, Diva-ն, BVLGARI-BVLGARI-ին եւ Parentesi-ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]