1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ադրբեջանում ձերբակալված Լապշինի մայրը հանդիպել է որդուն

Ադրբեջանում ձերբակալված Լապշինի մայրը հանդիպել է որդուն

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ադրբեջանում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի մայրը` Բելլա Լապշինան մարտի 24-ին Բաքվի թիվ մեկ քրեակատարողական հիմնարկում հանդիպել է որդու հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական moderator.az-ը:

Լապշինի փաստաբան Էդուարդ Չերինի խոսքով` Լապշինը մոր հետ հանդիպմանը առողջական վիճակից չի բողոքել:

 Մարտի 22-ին Լապշինի կինն ընդգծել էր, որ եթե մարտի 17-ին Լապշինի հետ հեռախոսազրույցի ժամանակ բլոգերը խոսել էր առողջական վիճակի վատացումից, ապա մարտի 21-ի հեռախոսազրույցն ավելի լուրջ մտավախություններ է առաջացրել: «Բացի գլխացավից, որը վերջին օրերին դարձել է նրա մշտական «ուղեկիցը», երեկ երեկոյան քթից արնահոսություն է ունեցել: Հարցին, թե ինչ է այդ մասին ասում քննչական մեկուսարանի բժիշկը, նա պատասխանեց, որ, ընդհանուր առմամբ, ոչ մի բան»,- նշել էր Եկատերինան:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել էր Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]