Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ ՊՆ ավտոմեքենայի վթարի հետևանքով զինծառայողներ են վիրավորվել. 2 վիրավոր զինծառայողի կտեղափոխեն Երևան

ՀՀ ՊՆ ավտոմեքենայի վթարի հետևանքով զինծառայողներ են վիրավորվել. 2 վիրավոր  
զինծառայողի կտեղափոխեն Երևան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մարտի 23–ին վթարի է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարության  ՈՒՐԱԼ մակնիշի ավտոմեքենան, որի հետեւանքով կան վիրավորներ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Վթարի հետևանքով 10 զինծառայող մարմնական վնասվածքներ է ստացել, որոնցից երկուսը  ստացել են լուրջ վնասվածքներ: «Երկու զինծառայող է լուրջ վնասվածք ստացել: Նախնական տվյալներով նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Նրանք կտեղափոխվեն  Երևան»,–նշեց Հովհաննիսյանը:

Մյուս վիրավորները թեթև վնասվածքներ են ստացել և տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]