Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ստեփանակերտում անցկացվում են «Ծէր շենը տիր քարտեզին յիրան» վերապատրաստման դասընթացներ

 Ստեփանակերտում անցկացվում  են «Ծէր շենը տիր քարտեզին յիրան» 
վերապատրաստման դասընթացներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, կարևորելով երիտասարդության շրջանում ոչ ֆորմալ կրթության խթանումը, «Երիտասարդության ինքնաիրացման և զարգացման պայմանների ապահովում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Ծէր շենը տիր քարտեզին յիրան» (Ձեր գյուղը դիր քարտեզի վրա) խորագրով վերապատրաստման դասընթացներ:

ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության հարցերի բաժնի առաջին կարգի մասնագետ Անի Կապլանյանն ասել է, որ առաջին անգամ է, որ  Արցախում   կազմակերպվում են նման խորագրով վերապատրաստման դասընթացներ:

«Դասընթացին մասնակցում են 18-30 տարեկան 44 հոգի: 

Ծրագրի նպատակն է դասընթացի մասնակիցներին  ցույց  տալ, թե ինչպես կարելի է համայնքներում զարգացնել տուրիզմը: 

Կարծում եմ՝  այս դասընթացները խթան կհանդիսանան, որ երիտասարդներն ուղիներ փնտրեն  ստացած  գիտելիքներն   իրենց  համայնքների զարգացման գործում  կիրառելու»,- ասել է Ա. Կապլանյանը:

ՀՀ-ից  հրավիրված   ծրագրի  դասընթացավար,  «Թայմ Լենդ» գիտաուսումնական հիմնադրամի տնօրեն, հնէաբան Ռոբերտ Ղուկասյանն ասել է, որ հիմնադրամի գլխավոր նպատակն է սեփական ուժերով հեռավոր գյուղերի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելն ու օժանդակելը:

«Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում, որտեղ ես եմ ապրում, այս ծրագիրն առաջինն եմ իրականացրել, քանի որ այնտեղ մեծ արտագաղթ կար, և գյուղը  կանգնած   էր  շատ բարդ ու դժվար խնդիրների  առաջ: Մենք շեշտը դրեցինք այն ամենի վրա, ինչ ունեինք՝ մի կողմ թողնելով դժվարությունները: Այժմ Կալավանը դարձրել ենք զբոսաշրջային  վայր, որտեղ ամեն տարի մեծ թվով զբոսաշրջիկներ ենք ունենում,-ասել է Ռ. Ղուկասյանը և ընդգծել,- ես,  արմատներով արցախցի լինելով,  հեշտությամբ կարող  եմ  այստեղ    աշխատանքներ իրականացնել: Ծրագրի հաջողությունը  շատ տեսանելի է լինելու Արցախում: Արցախցիները պատրաստակամ  են իրականություն   դարձնել  այս գործը, իսկ  ես ամեն ինչով  աջակցելու եմ, որ երիտասարդության ծրագրերը  իրականանան: Համոզված եմ, որ բարձր ինտելեկտ ունեցող  արցախցիներն ինքնուրույն ուժերով կարող  են  զարգացնել   իրենց համայնքները»:

Ռ. Ղուկասյանի խոսքով՝ ինքը որոշ ժամանակ Արցախում  է լինելու, որպեսզի խթանի ծրագրի իրականացումը:

«Կաշխատեմ Կալավան այցելող զբոսաշրջիկների մի մասը ուղարկել Արցախ,-խոստացել է դասընթացավարը և հավելել,- ցանկացած գործ սկսելու համար անհրաժեշտ է ցանկություն և  կամքդրանք դասընթացի մասնակիցներն ունեն»:

Մարտակերտի շրջանի Կիչան համայնքի դպրոցի պատմության ուսուցիչ Մխիթար Ոսկանյանը, ով  դասընթացի մասնակից է,  նշել է, որ  ինքը հետաքրքրված  է  ծրագրով:

«Մեզ մոտ ձևավորվում է մի  նոր աշխարհայացք: Հաջողություններ   ունենալու  դեպքում մեր համայնքում մենք ամռանը հյուրեր կընդունենք Ֆրանսիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից. մենք նրանց  կներկայացնենք համայնքի ռեսուրսներըև դա  խթան կհանդիսանա, որ   զբոսաշրջիկները  ցանկանան գյուղն ավելի մոտիկից տեսնել ու ճանաչել, հիանալ ու զարմանալ Արցախի ճարտարապետական կոթողներովվայելել արցախյան   բնության հրաշքները»,- ասել է Մ. Ոսկանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]