Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նախագահն ընդունել է ՌԴ Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գլխավոր տնօրենին և «Առաջնորդների ակումբ»-ի նախագահին

Նախագահն ընդունել է ՌԴ Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության 
գլխավոր տնօրենին և «Առաջնորդների ակումբ»-ի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 23-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ստեղծված Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գլխավոր տնօրեն Սվետլանա Չուպշևային և «Առաջնորդների ակումբ»-ի նախագահ Արտյոմ Ավետիսյանին, ովքեր իրենց գլխավորած պատվիրակությունների հետ Հայաստանում են գտնվում ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հրավերով: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և գոհունակությամբ ընդգծել, որ հայ-ռուսական հարաբերություններն ու փոխգործակցության օրակարգն անընդհատ զարգանում և հարստանում են՝ ներառելով նորանոր բնագավառներ. միջպետական, միջխորհրդարանական ձևաչափերով ակտիվ փոխգործակցության հետ մեկտեղ ընդլայնվում են կապերն ակադեմիական, հասարակական շրջանակների միջև:

Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի ներդրումային և գործարար միջավայրերի զարգացման ու ամրապնդման ռազմավարությունների և ծրագրերի նախագծման գործընթացում ակտիվորեն ներգրավված Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության ու «Առաջնորդների ակումբ»-ի համագործակցությունը, փորձի փոխանակումը ՀՀ կառավարության նորաստեղծ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ երկուստեք օգտակար և արդյունավետ կլինի:

Սվետլանա Չուպշևան և Արտյոմ Ավետիսյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել են իրենց գլխավորած կազմակերպությունների գործունեությունը, վերջին շրջանի հետաքրքիր նախաձեռնությունները և պատրաստակամություն հայտնել սերտացնելու կապերը հայաստանյան գործընկերների հետ՝ փոխադարձաբար հյուրընկալելով նրանց Ռուսաստանում:

Հյուրերը Նախագահին նաև իրենց տպավորություններն են ներկայացրել Հայաստանում ունեցած հանդիպումների, այցելությունների վերաբերյալ՝ նշելով, որ բավականին տպավորված են «Թումո» կենտրոնի, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի գործունեությամբ և համարում են, որ Հայաստանը և Ռուսաստանն իրենց տնտեսությունների զարգացման ռազմավարական վեկտորների ընտրության հարցում որոշակի ընդհանրություններ ունեն՝ կադրերի պատրաստման, երիտասարդության կրթությունը խրախուսելու, զարգացնելու, որպես ապագայի մասնագիտություն՝ գիտատեխնիկական գործունեության մեջ երեխաներին ինչ-որ ձևերով ներգրավելու հետաքրքիր ծրագրերով և այլն: Այս ամենը, նրանց համոզմամբ, Հայաստանի հետ համագործակցությունն ավելի գրավիչ ու հեռանկարային է դարձնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]