Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ասկերանի դպրոցականները ճանաչողական այցով եղել են Շուշիի կրթօջախներում

 Ասկերանի դպրոցականները ճանաչողական այցով եղել են Շուշիի կրթօջախներում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Մասնագիտական ճիշտ կողմնորոշում» ծրագրի շրջանակներում մարտի 23-ին Ասկերանի շրջանի հանրակրթական դպրոցների 8-9-րդ դասարանների տղա աշակերտների համար Շուշիում կազմակերպվել է ճանաչողական այց:

Այցի   շրջանակներում   աշակերտները    եղել են  Շուշիի  Արսեն  Խաչատրյանի  անվան  պետական   հումանիտար քոլեջում, արվեստի  կենտրոնում, տեխնոլոգիական  համալսարանում, «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանում և  կերպարվեստի պետական թանգարանում: 

Հաստատությունների   ներկայացուցիչները դպրոցականներին մանրամասն  պարզաբանել  են իրենց ոլորտի առավելությունները,  գործառույթները  և խորհուրդ  տվել   աշակերտներին՝  հետագայում    ուսումը  շարունակել Շուշիի  որևէ    կրթական  հաստատությունում:

ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության բաժնի պետ  Դավիթ   Ղուկասյանը նշել  է, որ ճանաչողական այցին մասնակցում  է  Ասկերանի  շրջանի 17 համայնքի 132 աշակերտ:

«Ծրագրի  նպատակն  է՝ օգնել   աշակերտներին, որ  նրանք ոչ ֆորմալ կրթությանը լուրջ վերաբերվեն և ակտիվ  մասնակցություն ունենան միջոցառումներին, ոչ թե բավարարվեն իրենց ընտրած մեկ մասնագիտության մեջ   խորանալով: Մենք խնդիր ունենք Արցախում նաև որակյալ ու գրագետ մասնագետներ պատրաստելու, որ հետագայում մեր երկիրը չունենա ոչ մի մասնագետի պակաս»,- ասել  է  Դ. Ղուկասյանը  և  հավելել, որ  այդ  ուղղությամբ իրենց  աշխատանքները կրելու են շարունակական  բնույթ:

Ճանաչողական  այցի  մասնակից, Ասկերանի  շրջանի  Խրամորթ  համայնքի դպրոցի կենսաբանության   ուսուցչուհի   Նանար  Աղաջանյանն  ասել  է, որ   նման նախաձեռնությունը   շատ    կարևոր  ու   նպատակային է  երեխաների  մասնագիտական  կողմնորոշման  համար:

«Այս   ծրագիրը  խթան  է  հանդիսանալու, որ աշակերտները մոտիկից ծանոթանան Շուշիի ուսումնական  հաստատությունների  առօրյային ու պայմաններին:  Կարծում  եմ, որ  մեր  աշակերտների  մի  մասի  մոտ   ցանկություն է առաջանալու ուսումը շարունակել հենց ՇուշիումՊայմանները, որոնց մենք ինքներս ականատես  եղանքշատ  գոհացուցիչ  ու  գրավիչ  են»,- ասել  է  Ն. Աղաջանյանը:

Հովսեփավան  համայնքի դպրոցի 8-րդ  դասարանի  աշակերտ   Վադիմ  Գասպարյանն  էլ ասել է. «Ծանոթանալով  Շուշիի  ուսումնական  հաստատությունների   պայմաններին՝ ինչպես  նաև   տեսնելով  սովորողների աշխատանքներն  ու  ձեռքբերումները,  ուրախությամբ   կարող  եմ   նշել, որ,  հանձինս   Արցախի բերդաքաղաքի,  ունենք բարձր  մակարդակի ուսումնական հաստատություններ: Այստեղ մենք  ականատես  եղանք, թե  ինչպես  են տղաներն  ինքնուրույն աշխատանքներ  կատարում: Եթե նրանք  կյանքում չկարողանան այլ մասնագիտություն անգամ ձեռք  բերել, ապա  արվեստի ու  արհեստի ասպարեզում  այստեղի ձեռք  բերած գիտելիքներով ու  սովորածով անպայման,  կկարողանան պահել  իրենց տունը, հոգալ իրենց  կարիքներն  ու  հոգսերը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]