Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թուրքիայում ձերբակալվել է Քրդստանի բանվորական կուսակցության 4 անդամ

Թուրքիայում ձերբակալվել է Քրդստանի բանվորական կուսակցության 4 անդամ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք սահմանապահների կողմից Թուրք-իրաքյան սահմանային հատվածում իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալվել է Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) 4 անդամ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

PKK անդամները Իրաքի սահմանային Անաչ շրջանի հատվածից փորձել են մուտք գործել Թուրքիայի տարածք:

Նրանցից մեկը կին է,  զննության արդյունքում ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է 10 կգ պայթուցիկ և ռումբ պատրաստելու համար անհրաժեշտ իրեր:

Նախնական վարկածի համաձայն` PKK-ականները պատրաստվել են Թուրքիայի տարածքում իրականացնել հերթական պայթյունը:

Քրդստանի բանվորական կուսակցությունը պաշտպանում է Թուրքիայի քրդերի շահերն ու իրավունքները և ռազմական գործողությունների միջոցով փորձում է ստիպել թուրքական իշխանություններին լուծել քրդական խնդիրը:

1980- ականներից PKK-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում զոհվել է մոտ 50 հազար մարդ, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]