Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի ԱԽ նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ Լոնդոնի ահաբեկչության զոհերի

 ՄԱԿ-ի ԱԽ նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ Լոնդոնի 
ահաբեկչության զոհերի

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մարտի 23-ի նիստը մեկնարկել է Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված մեկ րոպե լռությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նիստի մեկնարկին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը, ով նախագահում էր նիստը, դատապարտել է Լոդնդոնում իրականացված հարձակումն ու ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին: «Ցանկանում եմ անկեղծ ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին: Խորհրդի անդամներին առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել երեկվա զոհերի և աշխարհում ահաբեկչության զոհերի հիշատակը»,- ասել է Ջոնսոնը:

Մարտի 22-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի տարածքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, 40-ավել մարդ վիրավոր է: Ահաբեկչության հետևանքով դադարեցվել էր Համայնքների պալատի նիստը, իսկ պատգամավորներին հրահանգվել էր չլքել խորհրդարանի շենքը:

Համայնքների պալատի առաջնորդ Դեյվիդ Լիդինգթոնը պատգամավորներին հայտնել էր, որխորհրդարանի տարածքում ոստիկան է դանակահարվել, իսկ կասկածյալի ուղղությամբոստիկանները կրակոցներ են արձակել: Բրիտանական ոստիկանությունը հաղորդել է, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է: Հարձակվողը վնասազերծվել է ոստիկանների կողմից, սակայն մինչ այդ նա մեքենան վարել էանցորդների ուղղությամբ, ինչից հետո դուրս է եկել մեքենայից և դանակահարել ոստիկանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]