Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՊԵԿ բարեփոխումների երկրորդ փուլը ենթադրում է տնտեսական աշխուժացում

ՊԵԿ բարեփոխումների երկրորդ փուլը ենթադրում է տնտեսական աշխուժացում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն բարեփոխումների նոր փուլ է սկսում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կոմիտեն մշակել է հարկային և մաքսային համակարգի բարեփոխումների հագեցած ծրագիր: Հարկ վճարողների համար ՊԵԿ-ի նախաձեռնած հարկային և մաքսային բազմաթիվ գործընթացները դյուրացնող դրույթները քննարկվել են նաև «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի հետ: ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ բարեփոխումների առաջարկությունները 4 հիմնական նպատակ են հետապնդում` Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված հարկային գործիքակազմի ընդլայնում, օրինապահ հարկ վճարողների կարգավիճակի և նրանց տնտեսական խթանների ամրապնդում, ստվերի դեմ պայքարի միջոցառումներ և մաքսային ընթացակարգերի պարզեցում:

«Կարծում ենք այս միջոցառումների հետևանքով ունենալու ենք ռազմավարական արդյունքներ: Թեպետև սկզբնական շրջանում եկամուտների առումով հնարավոր է ունենանք որոշակի բացասական ազդեցություններ, բայց ռազմավարական ժամանակահատվածում ունենալու ենք տնտեսական աշխուժացում, նպաստելու ենք արտադրությունների հիմնմանը և այն հարկերը, որոնք չեն վճարվել հարկային սահմանին` փոխհատուցելու ենք ներքին տնտեսությունից»,- վստահեցրեց Միրումյանը:

«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանի խոսքով` ՊԵԿ-ի հետ այս ուղղությամբ շատ կառուցողական և արդյունավետ են աշխատել: Նա հույս հայտնեց, որ այս աշխատանքները դեռ սկիզբն են և երկարաժամկետ գործունեության ընթացքում համագործակցությունները շարունակվելու են:

«Այս միջոցառումների հիմնական նպատակը բիզնեսի մրցունակության բարձրացումն է: Այն մի քանի ձև ունի` արտադրողականության բարձրացում, համապատասախան ծախսերի նվազեցում, արդյունավետության բարձրացում: Ի վերջո դրանք հետաքրքրական կդարձնեն լրացուցիչ ներդրումների համար: Ընդ որում ոչ միայն Հայաստանու ձեռներեցությամբ զբաղվելու տեսակյունից այլ նաև հաևան երկրների»,- ասաց Խաչատուրյանը` հավելելով, որ անընդհատ հետևելու են այս գործիքակազմերի աշխատանքներին և մոնիթորինգի հետևանքով շտկումներ են իրականացնելու:

ՊԵԿ բարեփոխումների երկրորդ փուլի հիմնական ուղղություններն են`

  1. Օրինապահ հարկ վճարողներին տրամադրվող տնտեսական խթանների ընդլայնում, օրինակ՝ արտահանող անձանց ԱԱՀ-ի գերավճարների հետ վերադարձման ավելի կարճ ժամկետների սահմանում, գնումների գործընթացին մասնակցության պայմանների դյուրացում:
  2. ՓՄՁ սուբյեկտների շրջանառության հարկի հաշվարկման ինքնաշխատ համակարգի ներդրում (pre-filing) հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգում, որը շրջանառության հարկի հաշվարկը ՓՄՁ-ներին հասանելի կդարձնի նաև ՀԴՄ-ի միջոցով:
  3. Մաքսային սահմանին ԱԱՀ-ի կիրառման վերացում՝ ԱԱՀ վճարողների կողմից ՀՀ ներմուծվող մեքենասարքավորումների և հումքի համար:
  4. Վարչական պատասխանատվության կիրառման ինստիտուտի վերանայում, այդ թվում՝ առաջին անգամ կատարվող հարկային իրավախախտումների համար տուգանքի փոխարինում նախազգուշացմամբ բոլոր այն հարկային իրավախախտումների մասով, որոնց համար հարկային օրենսդրությամբ սահմանված են պատասխանատվության միջոցներ:
  5. Հարկ վճարողների կողմից տարվա արդյունքներով իր վճարած հարկերի ծախսման ուղղությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում էլեկտրոնային եղանակով, եթե հարկ վճարողը դիմել է նման տեղեկատվություն ստանալու համար:
  6. Մաքսային հսկողության համար «Կապույտ ուղի» ընթացակարգի ներդրում, ինչը նշանակում է, որ մաքսային հսկողությունը սահմանին նվազագույնի է հասցվում, փոխարենը տնտեսավարող սուբյեկտը տեղեկացվում է, որ մաքսային հսկողությունը լինելու է հետբացթողումային փուլում: Այդ նպատակով ներդրվելու է ռիսկերի կառավարման համակարգ:
  7. Տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ և ներգրավմամբ՝ մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրերի լրացման գործառույթի իրականացում (մաքսային ծառայությունների մատուցում)՝ պահպանելով նաև ինքնահայտարարագրման և մաքսային ներկայացուցիչների միջոցով հայտարարագրման հնարավորությունները:
  8. Մաքսային իրավախախտումների համար սահմանված պատասխանատվության վերանայում՝ նվազ կարևորություն ունեցող իրավախախտումների դեպքում պատասխանատվության միջոցների մեղմացում, իսկ կրկնվող խախտումների դեպքում՝ խստացում:
  9. ՀՀ-ում կատարվող ներդրումներն արագ հետ գնելու և այդ կերպ Հայաստանի ներդրումային գրավչությունը բարձրացնելու նպատակով կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի շրջանակներում իրականացվող գործունեության մասով բոլոր հիմնական միջոցների համար հարկ վճարողների ընտրությամբ ամորտիզացիոն մասհանումների նորմաները սահմանել 1 տարի (ներկայումս հիմնական միջոցների գերակշիռ մասի համար 5-ից 20 տարի է):

10.  Անվերապահորեն շարունակել ստվերային շրջանառությունների կրճատմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումները՝ ներառելով նաև հետևյալ գործիքակազմը.

  • Ներդնել հարկ վճարողների գործունեության անհատական վերլուծության համակարգեր՝ ռիսկային հարկ վճարողների համար կազմելով «ստվերի անձնագրեր»
  • Ներդնել կատարվող գնումների դիմաց անկանխիկ եղանակով վճարումները խրախուսելու մեխանիզմ՝ անկանխիկ եղանակով գործարքների սպասարկման համար բանկերին վճարվող սպասարկման վճարներից որոշակի գումար գնում կատարող անձին վերադարձնելու եղանակով:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]