1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Dior-ը ցուցահանդես Է կազմակերպում նորաձեւության տան 70-ամյակի առթիվ

Dior-ը ցուցահանդես Է կազմակերպում նորաձեւության տան 70-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունն ընդգրկուն ցուցահանդես Է կազմակերպելու իր 70-ամյակի առթիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 23-ին հայտնել Է Harper՚s Bazaar-ը: Այն տեղի կունենա օգոստոսին Մելբուրգում, Վիկտորյայի ազգային պատկերասրահում, եւ կոչվելու Է «Բարձր նորաձեւության 70 տարին»:  
Այցելուները կկարողանան տեսնել haute couture-ի ավելի քան 140 հանդերձներ, որոնք մշակվել են 1947 եւ 2017 թվականների միջեւ ընկած ժամանակաշրջանում: Ցուցահանդեսում կներկայացվեն նորաձեւության տան բոլոր կրեատիվ տնօրենների ստեղծագործությունները՝ մակնիշի հիմնադիր Քրիստիան Դիորից մինչեւ Ռաֆ Սիմոնս եւ Մարիա Գրացիա Կյուրի:
Ցուցահանդեսում կցուցադրեն ոչ միայն հագուստ, այլեւ աքսեսուարներ, արխիվային Էսքիզներ եւ լուսանկարներ: 
Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը հիմնադրվել Է 1946 թվականին մոդելագործ Քրիստիան Դիորի կողմից: Ժամանակի հետ այդ բրենդի ներքո սկսել Է թողարկվել ոչ միայն կանանց ու տղամարդկանց հագուստ, կոշիկ եւ պարֆյումերիա, այլեւ դեկորատիվ կոսմետիկա, ինչպես նաեւ մաշկի խնամքի միջոցներ, ժամացույցներ, ոսկերչական իրեր: 
Dior-ն արդեն հայտնի դերասանների Է ներգրավել իր գովազդային արշավներին: Օրինակ, Dior Homme Sport գովազդի համար հրավիրել են Ջուդ Լոուին, իսկ Sauvage բույրը ներկայացրել Է Ջոնի Դեփը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]