1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Hamilton-ը նոր եռանկյունի ժամացույցներ Է թողարկել

Hamilton-ը նոր եռանկյունի ժամացույցներ Է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Hamilton ժամացույցի մակնիշը BaselWorld-ում ներկայացրել Է Ventura եռանկյունի ժամացույցների շարքի նոր մոդելները՝ նվիրված այդ հավաքածուի 60-ամյակին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  
Նորույթների թվում Է Ventura Classic S & L մոդելը՝ կվարցե մեխանիզմով ոսկե PVD-պատվածքով կորպուսում, սպիտակ թվացույցով: Կվարցե ժամացույցների մյուս տարբերակը Classic S & L -ն Է՝ թվացույցին 3D-պրինտով: Ventura Skeleton երրորդ մոդելի թվացույցը կմախքայնացված Է. կտրվածքների միջով կարելի Է տեսնել ավտոմատ մեխանիզմի աշխատանքը:   
Hamilton ընկերությունը հիմնվել Է 1892 թվականին Լանկաստերում (Փենսիլվանիայի նահանգ, ԱՄՆ): Առաջին մոդելը եղել Է Broadway Limited ժամացույցը, որը լայնորեն օգտագործում Էին երկաթուղիների աշխատողները: 1970 թականին առեւտրանիշը թողարկվել Է աշխարհում առաջին Էլեկտրոնային ժամացույցը:  
Մակնիշի մոդելները հաճախ են նկարահանվել կինոյում. առաջինը դարձել Է «Ջրասուզորդները» (1951) ֆիլմը, ավելի ուշ Hamilton Է կրել Էլվիս Փրեսլին «Երկնագույն Հավայի» կինոնկարում: Ներկայում առեւտրանիշը պատկանում Է Swatch Group-ին, ժամացույցներն արտադրվում են Շվեյցարիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]