Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանի ընդդիմադիրները որոշել են համազգային հանրահավաք կազմակերպել

Ադրբեջանի ընդդիմադիրները որոշել են համազգային հանրահավաք կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը մարտի 22-ին տեղի ունեցած քննարկումների ժամանակ որոշել է կազմակերպել համազգային հանրահավաք, որի ժամանակ ժողովուրդը կարտահայտի իր բողոքը երկրի իշխանությունների կողմից շարունակաբար իրականացվող  ապօրինությունների և ճնշումների դեմ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:

«Կազմակերպչական խորհրդի նիստում մենք ի թիվս այլ հարցերի քննարկել ենք բողոքի ակցիա կազմակերպելու անհրաժեշտությունը և որոշել ենք մոտ ժամանակներս կազմակերպել համազգային հանրահավաք»,- Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում նշել է Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդի անդամ Էլդանիզ Գուլիևը:

Գուլիևի խոսքերով` խորհուրդը հաջորդ նիստերի ժամանակ ծրագրում է հստակեցնել իշխանություններին ուղղված պահանջները:

Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը ձևավավորվել Է 2013-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից հետո մի շարք ընդդիմադիր ուժերի միավորելով իր մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]