Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրահանձնաժողովը բացատրություն է պահանջել Էրդողանի հայտարարության առնչությամբ

Եվրահանձնաժողովը բացատրություն է պահանջել Էրդողանի հայտարարության 
առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի հանձնաժողովը պաշտոնապես բացատրություն է պահանջել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարության կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հուրիեթ» պարբերականը հայտնում է, որ Եվրոպայի հանձնաժողովն իր մոտ է կանչել Եվրամիությունում Թուրքիայի դեսպանին:

Թուրքիայի նախագահը մարտի 22-ին կատարած ելույթում դիմելով  Եվրոպային հայտարարել էր. «Կոչ եմ անում մեզ վրա մատ թափ տվող եվրոպացիներին.  Թուրքիան այն երկիրը չէ, որի պատվի հետ կարող եք խաղալ, նախարարներին դռան մոտից վռնդել, քաղաքացիներին անհանգստացնել: Աշխարհի ցանկացած վայրում այս ամենին մոտիկից հետևում են: Եթե շարունակեք նման կերպ վարվել, վաղն աշխարհի ոչ մի կետում ոչ մի եվրոպացի, Արևմուտքի ներկայացուցիչ չի կարողանա հանգիստ քայլել փողոցում: Եթե բացել եք այս վտանգավոր ճանապարհը, ամենամեծ վնասը դուք եք կրելու»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]