Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կառավարությունը նախատեսում է Հյուսիս-հարավ ծրագրում ներգրավել մասնավոր հատվածին

Կառավարությունը նախատեսում է Հյուսիս-հարավ ծրագրում ներգրավել մասնավոր 
հատվածին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը նախատեսում է թեթևացնել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման վարկային ծավալը և փորձել ներգրավել մասնավոր ներդրողներ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը: «Մինչև հիմա կառուցվել ու շահագործման է հանձնվել 35 կմ ճանապարհ, դրա համար ծախսվել է մոտ 70 մլն դոլար: Այս պահին ծրագրի ավարտի տարեթիվ չենք կարող ասել, որովհետև դա կապված է ֆինանսական միջոցների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Առաքելյանը՝ ավելացնելով, որ ճանապարհի կառուցումն այս պահին ակտիվ իրագործման փուլում է, ընթանում է Աշտարակից Թալին հատվածի շինարարությունը:

«Մինչև Թալին նախատեսում ենք հասնել 2018 թվականին: Պայմանագիր է կնքված նաև Թալինից դեպի Գյումրի շինարարության համար: Այդ հատվածն ավարտին կհասցնենք 2018-2019 թվականներին, իսկ հետագա տրանշների վերաբերյալ կա հանձնարարություն, որպեսզի թեթևացնենք վարկայի բեռը, հնարավորություններն ակտիվ օգտագործենք՝ մասնավորի ներգրավմամբ որոշակի հատվածներ կառուցելու համար»,- ասաց փոխնախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]