Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էրդողանը կոշտ է պատասխանել Բուլղարիային

Էրդողանը  կոշտ է պատասխանել Բուլղարիային

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը կոշտ պատասխան է տվել Բուլղարիային:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

«Խոսում եք ժողովրդավարությունից, բայց Բուլղարիայում գտնվող թուրքերին ճնշում եք, այդպես չի կարող լինել»,- խոսելով Բուլղարիայում սպասվող ընտրությունների մասին՝ ասել է Էրդողանը:

Բուլղարիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 26-ին:

Բուլղարիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ առաջատար երկու կուսակցությունների ղեկավարները Թուրքիային հորդորել են դադարեցնել միջամտությունն ընտրական գործընթացին:

Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Կորնեիլա Նինովան անընդունելի է համարել Թուրքիայի ղեկավարների կողմից հնչեցված կոչերն այս կամ այն կուսակցության օգտին քվեարկելու վերաբերյալ: «Մեր կուսակցությունը վճռականորեն մերժում է մեր ներքին գործերին որևէ երկրի միջամտությունը»,- նշել է նա:

Աջակողմյան ԳԵՐԲ («Բուլղարիայի եվրոպական զարգացման քաղաքացիներ») կուսակցության առաջնորդ, վարչապետ Բոյկո Բորիսովը ևս իր անհանգստությունն է հայտնել թուրքական միջամտությունների առնչությամբ: «Նման միջամտությունն անընդունելի է»,- հայտարարել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]