Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Քաղտեխնոլոգը կանխատեսում է Հանրապետական կուսակցության և « Ծառուկյան» դաշինքի մուտքը խորհրդարան

Քաղտեխնոլոգը կանխատեսում է Հանրապետական կուսակցության և « Ծառուկյան» 
դաշինքի մուտքը խորհրդարան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախընտրական քարոզարշավի ընթացքը և ներքին քաղաքական զարգացումները որոշակի են դարձնում ապագա խորհրդարանում երկու քաղաքական ուժերի՝ Հանրապետական կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի ներկայությունը: Այս մասին մարտի 23-ին կայացած ասուլիսի շրջանակներում խոսեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: «Միանշանակ երևում է, որ այդ երկու ուժերը հաղթահարում են ընտրական շեմը: Եթե «Ծառուկյան» դաշինքի զուտ կուսակցական վարկանիշն է բարձր, ապա Հանրապետական կուսակցությունը կտրուկ փոխելու է այդ վարկանիշը ռեյտինգայինների միջոցով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց քաղտեխնոլոգը: 

Ի տարբերություն «Ծառուկյան» դաշինքի ՝ Հանրապետական կուսակցությունը բոլոր 13 ընտրատարածքներում ունի ոչ թե մեկ, այլ մի քանի վարկանիշային թեկնածու: Այդ թեկնածուները, առաջին հերթին, ձայն են բերելու Հանրապետական կուսակցությանը: «Այդ թեկնածուների մեծ մասն, իհարկե, քաղաքական գործիչներ չեն,բայց, այնուամենայնիվ, թեկնածուներ են, որոնք ունեն տարբեր ռեսուրսներ՝ ֆինանսական, մարդկային, կազմակերպչական: Ու դրա հաշվին հանրապետականի ձայները կտրուկ ավելանալու են»,- մեկնաբանում է Կարեն Քոչարյանը:
Նա կարծում է ՝ այժմ  չկա ընտրող, կա ինչ-որ զանգված: Եվ քաղաքական ուժերը շատ լավ գիտեն ընտրազանգվածի մակարդակը: «Այն ասես կին լինի, ով սիրում է ականջներով»,-պատկերավոր ներկայացրեց Քոչարյանը:

Հարցին, թե արդյոք հնարավոր է «Ելք»-«Ծառուկյան» կոալիցիա ձևավորվի, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, ոչինչ բացառել պետք չէ: Ոչ մի կոալիցիայի ձևավորում չեմ բացառում թե՛ Հանրապետական կուսակցության, թե՛ «Ծառուկյան» դաշինքի հետ»:
Արդեն երրորդ շաբաթն է, ինչ 9 քաղաքական ուժեր՝ 4 դաշինք և 5 կուսակցություն,  իրականացնում են նախընտրական քարոզարշավ, որը կավարտվի մարտի 31-ին: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան ապրիլի 2-ին:

Նոռա Գրիգորյան

Մարիամ Բաբայան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]