Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իսրայելը ցանկանում է Հայաստանի հետ ունենալ բաց ու զարգացած հարաբերություններ

Իսրայելը ցանկանում է Հայաստանի հետ ունենալ բաց ու զարգացած 
հարաբերություններ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանին մարտի 23-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիյահու Յերուշալմին (նստավայրը՝ Երուսաղեմ): 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը շնորհավորել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են սատարելու դեսպանի ջանքերը հայ-իսրայելական կապերի ամրապնդման ու զարգացման գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդների դարավոր պատմական առնչությունները պարտավորեցնում են ակտիվացնել և նոր որակ հաղորդել միջպետական հարաբերություններին: Նախագահը կարևորել է վերջին շրջանում միջխորհրդարանական և հանրային հարաբերություններում նկատելի որոշակի աշխուժությունը:

Դեսպան Էլիյահու Յերուշալմին նշել է, որ իր երկրի կառավարության ուղերձը, որով ժամանել է Հայաստան, այն է, որ Իսրայելը ցանկանում է Հայաստանի հետ ունենալ բաց ու զարգացած հարաբերություններ, և որպես դեսպան՝ կգործադրի ամեն ջանք այդ ուղերձը հնարավորինս արագ իրականացնելու համար: Ընդգծելով, որ Իսրայելում խորը ակնածանքով են վերաբերվում հայ ժողովրդին՝ Էլիյահու Յերուշալմին իր համար մեծ պատիվ է համարել ծառայել երկու հինավուրց ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ու միջպետական հարաբերությունների զարգացմանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում հայ-իսրայելական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին ու հեռանկարին: 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների և զարգացումների շուրջ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]