Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Միջազգային փառատոնն ուրախություն կնվիրի երաժշտասերներին

Միջազգային փառատոնն ուրախություն կնվիրի երաժշտասերներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոք ասոցիացիայի», Հայաստանի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ՝ մարտի 24-26-ը Երևանում կանցկացվի «Music Drive» միջազգային փառատոնը, որին կմասնակցեն ժամանակակից երաժշտության տարբեր ժանրերում (rock, fusion, ethno/folk-rock, world music, prog rock, alternative rock և այլն) ստեղծագործող արտասահմանյան և հայաստանյան 20-ցից ավելի խմբեր:  Փառատոնի մասին մարտի 23-ին  լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին փառատոնի կազմակերպիչները:

«Աշխարհին ներկայանալու մեր դիմագիծը չպետք է լինի միայն Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը: Մեր նպատակը նման միջոցառումները  միջազգային տիրույթում ամրագրելն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության գծով տնօրեն Արա Խզմալյանը:

Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է տեղեկատվական կապ ստեղծել այլ երկրների հետ: «Աշխատում ենք փառատնի մասին տեղեկատվությունը լրատվամիջոցների ներկայացուցիչների օգնությամբ տարածել և հասցնել հանրության լայն շրջանակին: Փառատոնը լուսաբանելու համար Հայաստան են ժամանել լրագրողներ ԱՄՆ-ից, Վրաստանից, Ռուսաստանից»,-ասաց նա:

«Music Drive» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար Վարդան Գրիգորյանի խոսքով` փառատոնն աննախադեպ է, և ինքը հույս ունի, որ բոլորը կկարոտեն այն, քանի որ իրենք տոն են նվիրելու երաժշտասերներին:

Մասնակցելու են ինչպես դասական դարձած, այնպես էլ երիտասարդ, նորաստեղծ խմբեր:

Փառատոնի շրջանակում համերգներ տեղի կունենան Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, կանցկացվեն բացօթյա և ակումբային համերգներ:

Փառատոնին ԱՄՆ-ից մասնակցելու է  «Human Element»-ը, որում նվագում է Գարի Նովակը, ով համագործակցել է Ջորջ Բենսոնի, Ալանիս Մորիսեթի և այլ նշանավոր կատարողների հետ: Այդ խմբում է նաև հայտնի Արտո Թունջբոյաջյանը: Շվեդիայից գալու է «Anekdoten» ռոք խումբը, որը պրոգրեսիվ ռոք է նվագում, Իսլանդիայից՝ «Agent Fresco»-ն, Ֆրանսիայից՝ «Corpo-Mente»-ն, Դանիայից՝ «Saturnus»-ը, «Antimatter»-ը՝ Անգլիայից, «Authentic light orchestra»-ն՝ Շվեյցարիայից և «Theodor Bastard»-ը՝ Ռուսաստանից: 

Հայաստանից կմասնակցեն «Time report»-ը, «DOGMA»-ն, «Artsruni progressive music art»-ը, «The beautified project»-ը, «Empyray»-ը, «Ոստան հայոց»-ը և այլ խմբեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]