Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Միջազգային ճանաչում ունեցող ռեժիսորը Հայաստանի կառավարությանն առաջարկել է հիմնել կինոյի և հեռուստատեսության դպրոց

Միջազգային ճանաչում ունեցող ռեժիսորը Հայաստանի կառավարությանն առաջարկել է 
հիմնել կինոյի և հեռուստատեսության դպրոց

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջերս ՀՀ կառավարությունը ստացել է առաջարկություն միջազգային ճանաչում ունեցող ռեժիսոր և սցենարիստ Դեյվիդ Մակքենզիից, Հայաստանում կինոյի և հեռուստատեսության դպրոց հիմնելու վերաբերյալ: Այդ մասին գործադիրի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ավելացնելով, որ ըստ այդ առաջարկության, համապատասխան դպրոցը հանդես կգա որպես Լոս Անջելեսի Կինոյի դպրոցի գործընկեր կառույց և երեք տարվա ընթացքում այդ դպրոցը ձեռք կբերի կինո արտադրության անհրաժեշտ գույք և սարքավորումներ ԱՄՆ-ից և այլ երկրներից:

«Հանձնարարում եմ ՀՀ մշակույթի նախարարին երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել համապատասխան առաջարկությունը և դրա վերաբերյալ ներկայացնել կարծիք ՀՀ կառավարության աշխատակազմ»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստում ասաց Կարեն Կարապետյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]