Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ կոնգրեսականները նախաձեռնել են Ցեղասպանությունների կանխման երկկուսակցական բանաձև

ԱՄՆ կոնգրեսականները նախաձեռնել են Ցեղասպանությունների կանխման 
երկկուսակցական բանաձև

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամներ հանրապետական Դևիդ Թրոթը և դեմոկրատ Ադամ Շիֆը ներկայացրել են երկկուսակցական մի բանաձև, որով կոչ է արվում ԱՄՆ-ին դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից` նպատակ ունենալով կանխել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ներկայիս կոտորածները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

Բանաձևում նշվում է, որ «Հայոց ցեղասպանության պատշաճ ոգեկոչումը և հետևողական դատապարտումը կուժեղացնեն երկրի միջազգային դիրքորոշումը ժամանակակից ցեղասպանությունների կանխարգելման գործում»:

«Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, եզդիների, մուսուլմանների, քրդերի և մյուս խոցելի կրոնական ու էթնիկ խմբերի դեմ իրականացվող ցեղասպանությունները, պատերազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները կանխելու նպատակով Միացյալ Նահանգները պետք է դասեր քաղի Հայոց ցեղասպանության, Սեյֆոյի և, ընդհանուր առմամբ,  Օսմանյան կայսրության կողմից հայերի, ասորիների, քալդանիների, ասորիների, հույների, պոնտացիների նկատմամբ իրականացվող ցեղասպանական արշավի նկատմամբ ԱՄՆ կառավարության, քաղաքացիական հասարակության և մարդասիրական պատասխանից»,- ասվում է բանաձևում:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տնօրեն Արամ Համփարյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին իրենց նախաձեռնության համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]