Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նախագահ Սարգսյանն Արմեն Խաչատրյանին ազատել է Բելառուսում ՀՀ դեսպանի պաշտոնից և նշանակել է նոր դեսպան

Նախագահ Սարգսյանն Արմեն Խաչատրյանին ազատել է Բելառուսում ՀՀ դեսպանի 
պաշտոնից և նշանակել է նոր դեսպան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 23-ի հրամանագրով Արմեն Խաչատրյանն ազատվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Արմեն Խաչատրյանն ազատվել է նաև Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցչի պաշտոնից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահ Սարգսյանը մարտի 23-ին հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մինսկ) նշանակելու մասին:

Օլեգ Եսայանը նշանակվել է նաև Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաuտանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]