Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սամոյլովան հավատում Է, որ Ուկրաինա իր մուտքի արգելքի հետ կապված իրադրությունը կարող Է փոխվել

Սամոյլովան հավատում Է, որ Ուկրաինա իր մուտքի արգելքի հետ կապված իրադրությունը կարող Է փոխվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուլյա Սամոյլովան, որը «Եվրատեսիլ»-ում ներկայացնում Է Ռուսաստանը, կարծում Է, որ Ուկրաինայի տարածք իր մուտքի արգելքի հետ կապված իրադրությունը դեռ կարող Է փոխվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Այս ամենին (Կիեւի արգելքին) շատ ծիծաղելի Է հետեւել կողքից, որովհետեւ ես չեմ հասկանում, թե այնտեղ ինչ են տեսել ինձնում: Ինձնում՝ այս փոքր աղջկա մեջ, ինչ-որ սպառնալիք են տեսել: Ես, մեծ հաշվով, չեմ վշտանում: Շարունակում են պարապել, չգիտես ինչու կարծում եմ, որ ամեն ինչ դեռ կփոխվի»,- ասել Է նա Առաջին ալիքի եթերում:   
Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը Յուլյա Սամոյլովային երեք տարով արգելել Է մուտքն Ուկրաինա: Անվտանգության ծառայությունը գտնում Է, որ 2015 թվականի ամռանը, ելույթ ունենալով Ղրիմում կայացած համերգում, նա խախտել Է Ուկրաինայի նախարարների կաբինետի որոշումը, ըստ որի օտարեկրացիները պետք Է հատուկ թույլտվություն ունենան թերակղզու տարածք այցելելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]