Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Reuters-ի թվիթերյան էջում Էրդողանի հետ կապված սկանդալային գրառում է կատարվել

Reuters-ի թվիթերյան էջում Էրդողանի հետ կապված սկանդալային գրառում է կատարվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական Reuters լրատվական գործակալությունը մարտի 22-ին Լոնդոնում Անգլիայի խորհրդարանի վրա կատարված հարձակումից հետո Էրդողանի հետ կապված սկանդալային գրառում է կատարել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Անգլիական լրատվական գործակալությունն իր թվիթերյան հաշվում անդրադարձել է մարտի 22-ի առավոտյան Էրդողանի կողմից Եվրոպայի և արևմուտքի հասցեին արված հայտարարությանը:

Էրդողանը, եվրոպական երկրներին մեղադրելով  ահաբեկչությանը օժանդակելու մեջ,  ասել էր. « Եթե դուք շարունակեք վարվել այդպես, ապա վաղը եվրոպացիները աշխարհի ոչ մի հատվածում չեն կարողանա անվտանգ և հանգիստ քայլել փողոցում»:

Reuters-ը թվիթերյան էջում կատարված գրառման մեջ  Էդողանի արտահայտությունները որակել է որպես  նախազգուշացում և հանձնարարական ահաբեկչության իրականացման համար:

Մարտի 22-ի երեկոյան միջազգային մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հարակից տարածքում կրակոցների մասին:

BBC-ի փոխանցմամբ` բրիտանական ոստիկանությունը հաղորդել է, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է: Հարձակվողը վնասազերծվել է ոստիկանների կողմից, սակայն մինչ այդ նա եղել է մեքենայով և վարել է անցորդների ուղղությամբ, ինչից հետո դուրս է եկել մեքենայից և դանակահարել ոստիկանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]