Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքական ժանդարմերիայի ավելի քան 300 ներկայացուցչի սպառնում է ցմահ ազատազրկում

Թուրքական ժանդարմերիայի ավելի քան 300 ներկայացուցչի սպառնում է ցմահ 
ազատազրկում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի գլխավոր դատախազությունը դատարանին ժանդարմերիայի 317 ներկայացուցչի նկատմամբ ցմահ ազատազրկման պատիժ կիրառելու պահանջ է ներկայացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Ժանդարմերիայի ներկայացուցիչները մեղադրվում են 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ:

Թուրքական ԶՈՒ ժանդարմերիայի ուժերը միաժամանակ ունեն իրավապահ մարմնի և ռազմական ուժի գործառույթներ և խաղաղ ժամանակ գործում են ներքին անվտանգության ուժերի բաղադրամասի կարգավիճակով՝ ենթակա լինելով Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը:

2016 թվականի հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ ռազմական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել: Խռովարարները իրենց հսկողության տակ էին առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել էր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am