Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հրդեհ Է բռնկել Եվրոպայի հնագույն մզկիթներից մեկում

Հրդեհ Է բռնկել Եվրոպայի հնագույն մզկիթներից մեկում
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրդեհ Է տեղի ունեցել Հունաստանի Դիդիմոտիկա  քաղաքում գտնվող սուլթան Մեհմեդ Չելեբիի մզկիթում, որը նաեւ հայտնի Է որպես Բայազիդի մզկիթ: Տեսանյութը հրապարակել Է Ruptly-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կրակի մարմանը մասնակցել են 54 հրշեջներ, գործի Է դրվել 23 միավոր հատուկ տեխնիկա: Բռնկման պատճառները ճշտվում են. կանխամտածված հրկիզման տարբերակը չի դիտարկվում: 
Սուլթան Մեհմեդ Չելեբիի մզկիթը ամենահինն Է մայրցամաքային Եվրոպայում. այն կառուցվել Է 15-րդ դարում: 1946 թվականից ի վեր շենքը ներառված Է ճարտարապետական հուշարձանների ռեեստրում եւ գտնվում Է պետության պահպանության ներքո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]