Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աշխարհում արվեստի առարկաների վաճառքները նվազել են 11 տոկոսով՝ մինչեւ 56,6 մլրդ դոլար

Աշխարհում արվեստի առարկաների վաճառքները նվազել են 11 տոկոսով՝ մինչեւ 56,6 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արվեստի եւ անտիկվարիատի առարկաների համաշխարհային վաճառքները 2016 թվականին 11 տոկոսով նվազել են եւ կազմել 56,6 միլիարդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է UBS բանկի եւ Art Economics ընկերության համատեղ հետազոտության մեջ, որը կատարվել Է արվեստի փառատոների կազմակերպիչ Art Basel-ի պատվերով: 
Ընդամենն անցյալ տարի այդ հատվածում կատարվել Է 36,1 միլիոն գործարք՝ 5 տոկոսով պակաս, քան մեկ տարի առաջ: Ըստ որում արտ-գործարքառուների կազմակերպած մասնավոր գործարքների բաժինն աճել Է 57 տոկոսով, եւ սոսկ 43 տոկոս գործարքներն են իրականացվում հանրային աճուրդներում: Աշխարհում արվեստի խոշորագույն շուկաներն են մնացել ԱՄՆ-ը (համաշխարհային վաճառքների 40 տոկոսը), Մեծ Բրիտանիան (21 տոկոս) եւ Չինաստանը (20 տոկոս): 
Աճուրդներում մեկ միլիոն դոլարից բարձր գնով առանձնապես արժեքավոր առարկաների գնումներն անցյալ տարի նվազել են դրամական արտահայտությամբ 34 տոկոսով, մինչդեռ մեկ միլիոն դոլարից Էժան՝ արվեստի օբյեկտներով գործարքների ծավալը նվազել Է 22 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]