1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Չաք Բերիի նոր երգը զետեղել են Համացանցում

Չաք Բերիի նոր երգը զետեղել են Համացանցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաժիշտ Չաք Բերիի Big Boys անվանումը կրող կոմպոզիցիան հրապարակվել Է կատարողի YouTube-ալիքում: Երգը տեղ կգտնի Բերիի CHUCK («Չաք») նոր ալբոմում՝: Ռոք-ն-ռոլի աստղի վերջին սկավառակի ռելիզը նշանակված Է հունիսի 16-ին:

CHUCK ալբոմի թողարկմամբ զբաղվում Է Dualtone Records ձայնագրման ընկերությունը: Լույսընծայման ստույգ ժամկետն առայժմ չի հայտնվել: 
Նոր ձայնապնակի հրատարակման մասին կատարողը հայտարարել Էր իր 90-ամյակի օրը՝ 2016 թվականի հոկտեմբերի 18-ին՝ նշելով, որ երկար Է աշխատել դրա վրա եւ մտադիր Է այն նվիրել կնոջը՝ Թոդիին (այդ պահին նրանք 68 տարվա ամուսիններ Էին): Դա կլինի Բերիի առաջին սոլո ալբոմը գրեթե 40 տարվա ընթացքում, նախորդը՝ Rock It վերնագրով, լույս Է տեսել 1979 թվականին:
Չաք Բերին մահացել Է մարտի 18-ին կյանքի 91-րդ տարում Միսուրիի նահանգի իր տանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]