Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

LG Electronics-ն ստեղծում Է սեփական շարժական վճարային համակարգը

LG Electronics-ն ստեղծում Է սեփական շարժական վճարային համակարգը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավկորեական LG Electronics ընկերությունն ստեղծում Է LG Pay սեփական շարժական վճարային համակարգը: Ինչպես հայտնել Է Ռյոնհապ գործակալությունը, համապատասխան համաձայնությունը ձեռք Է բերվել ԱՄՆ-ի Dynamics ֆիրմայի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
«Համաձայնագրին համապատասխան՝ LG-ն կօգտագործի Dynamics-ի մշակած անհաղորդալար մագնիսական տեխնոլոգիան: Վճարային համակարգը պլանավորվում Է գործարկել 2017 թվականի հունիսին»,- նշել Է գործակալությունը: 
Տեխնոլոգիան թույլ Է տալիս գնումները վճարել բանկային քարտերի ընթերցման համար սովորական սարքին սմարթֆոնի հպման միջոցով: Երկրում արդեն գործում Է Samsung Pay համանման վճարային համակարգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]