Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երիտասարդ երգիչների միջազգային մրցույթում հայաստանյան մասնակիցներն արժանացել են մրցանակների

Երիտասարդ երգիչների միջազգային մրցույթում հայաստանյան մասնակիցներն 
արժանացել են մրցանակների

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում մարտի 9-13-ը կայացել է Վրաստանի ժողովրդական արտիստ Նոդար Անդգուլաձեի անվան երիտասարդ երգիչների 2-րդ միջազգային մրցույթը:

Մրցույթի կազմակերպիչներն են Ե. Միկելաձեի անվան ազգային երաժշտական կենտրոնը, աջակիցներ՝ Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարարությունը և Թբիլիսիի քաղաքապետարանը:

Հեղինակավոր այս մրցույթում իրենց մասնակցությունն են բերել, ավելի քան 80 մենակատարներ` Վրաստանից, Հայաստանից, Լիտվայից և այլ երկրներից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, 4 տարիքային խմբերում Հայաստանը ներկայացնում են 5 մենակատարներ, ովքեր արժանացել են հետևյալ մրցանակների.

  • Մարիամ Ալոյան /մեցցո-սոպրանո, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրոս, դասատու՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ք. Սահակյան) արժանացել է Հաղթողի կոչման և Գրան պրի մրցանակի:
  • Արտյոմ Ասմանգուլյան (Երևանի Ռ. Անդրեասյանի անվան երաժշտական դպրոց, դասատու՝ պրոֆեսոր Կ. Մկրտչյան) արժանացել է Առաջին մրցանակի:
  • Հովհաննես Անդրեասյան (տենոր) արժանացել է Առաջին մրցանակի:
  • Հովհաննես Կարապետյան /բաս, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող, դասատու՝ պրոֆեսոր Կ. Մկրտչյան/ արժանացել է Երկրորդ մրցանակի:
  • Արուսյակ Դավթյան /սոպրանո/ արժանացել է Երկրորդ մրցանակի:

Ն. Անդգուլաձեի անվան երիտասարդ երգիչների 2-րդ միջազգային մրցույթի հանձնաժողովի կազմում Հայաստանից ընդգրկված էր «Tenor World Association of Arts» ասոցիացիայի նախագահ, տենոր Կարեն Զոհրաբյանը, ինչպես նաև  առաջատար մասնագետներ Իտալիայից, Վրաստանից. Լիտվայից:    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]