Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Խնկո Ապոր անվան գրադարանում հյուրընկալվել էր ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը

Խնկո Ապոր անվան գրադարանում հյուրընկալվել էր ԱԺ պատգամավոր Մարգարիտ 
Եսայանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոեզիայի միջազգային օրվա կապակցությամբ «Կարդում են համալսարանականներ» շարքի շրջանակում մարտի 21-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հյուրընկալվել էր ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, որը երեխաների համար հայ հեղինակների տարբեր ստեղծագործություններ ընթերցեց:

«Մարդկության ստեղծած ամենամեծ արժեքը գրականությունն է, և ես  ողջունում եմ այս նախաձեռնությունը:  Սա ապացուցում է, որ Հայաստանում գրականության հանդեպ հետաքրքրությունը մեծ է և այն պահպանվում է հենց նմանատիպ միջոցառումների շնորհիվ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց պատգամավորը:

Նրա շեշտեց, որ սիրում է կարդալ ու պարբերաբար վերընթերցում է Եղիշե Չարենցի, Դանիել Վարուժանի,  Համո Սահյանի ստեղծագործությունները:

Եսայանն ընթերցեց Եղիշե Չարենցի և Ռաֆայել Բազիկյանի գործերը, քննարկումներ և մրցույթ անցկացրեց:

Երեխաները չափազանց մեծ ոգևորությամբ էին մասնակցում քննարկմանն ու ընթերցանությանը:

«Կարդում են համալսարանականներ» նախագծի շրջանակում տարբեր դասախոսներ, գրականությանն առնչվող անհատներ պարբերաբար հայ գրականության ներկայացուցիչների ստեղծագործություններ են ներկայացնում երեխաներին` սեր սերմանելով լեզվի և գրքի նկատմամբ:

Ծրագիրն իրականացվում է  Խնկո Ապոր գրադարանի և ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Կարոլինա Հարությունյանի նախաձեռնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]