Մշակույթի նախարարությունը դատապարտում Հովհաննես Շիրազի արձանի հետ կատարված վանդալիզմը
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մշակույթի նախարարությունը դատապարտում է Մալաթիա Սեբաստիա համայնքում տեղակայված Հովհաննես Շիրազի արձանի հետ կատարված վանդալիզմը: «Մենք դատապարտում ենք վանդալիզմի այս և ցանկացած դրսևորում և հիշեցնում, որ չնայած մշակութային յուրաքանչյուր արժեքի, պատմամշակութային ամեն հուշարձանի կողքին ոստիկան ունենալը երևակայության ոլորտից է, բայց դրանք խաթարելը քրեորեն պատժելի արարք է»,-«Արմենպրես»-ին տեղեկացրին Մշակույթի նախարարությունից։
Քաղաքացիները ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին էլեկտրոնային փոստով նամակներ են հղել Հովհաննես Շիրազի արձանը պղծելու մասին ահազանգով և լուսանկարով։ Նախարարության լրատվական թիմի աշխատակից Գուրգեն Ալեքյանը նախարարի հանձնարարությամբ նույն օրը եղել է Երևանի Հարավ-արևմտյանի թաղամասի՝ «Երիտասարդություն» զբոսայգում, որտեղ տեղադրված է բանաստեղծի արձանը։Բրոնզաներկը մաքրված էր, չնայած հետքերը դեռ տեսանելի են։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում