Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Huffington Post-ի սյունակագիրը Երևանում սոցիալական մեդիան արդյունավետ օգտագործելու մեխանիզմներ ներկայացրեց

Huffington Post-ի սյունակագիրը Երևանում սոցիալական մեդիան արդյունավետ 
օգտագործելու մեխանիզմներ ներկայացրեց

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Huffington Post-ի սյունակագիր Շոն Գարդները հայ մենեջերներին մեխանիզմներ է առաջարկում, թե ինչպես ճիշտ օգտագործել սոցիալական մեդիան բիզնեսի, մշակույթի և առհասարակ հաղորդակցության բոլոր ձևերում: «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» խորագրով WCFDavos/Yerevan ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ սոցիալական մեդիան շատ կարևոր նշանակություն ունի բոլորիս կյանքում, ուստի հարկավոր է այն ճիշտ օգտագործելու մեխանիզմներ ունենալ:

«Ես ավելի շատ անձնական շփման մակարդակի երկու հնարք կներկայացնեմ, որոնք շատ կարևոր են սոցիալական մեդիայից օգտվելու համար: Սոցիալական մեդիան ընդհանրապես երկկողմանի հարթակ է՝ ի տարբերություն ավանդական մեդիայի: Ուստի սոցիալական մեդիայի օգտագործման ընթացքում ամեն ինչ պետք է արվի երկկողմանիությունն ապահովելու համար: Չեք կարող դուք պասիվ լինել սոցիալական ցանցում, չհավանեք ուրիշների նկարները, մեկնաբանություններ չթողնեք այլոց նկարների և գրառումների տակ ու ակնկալեք, որ նրանք կհավանեն կամ կմեկնաբանեն ձեր նկարները: Սա շատ պարզ օրինակ է, սակայն միշտ հիշեք, որ դա երկկողմանի հարթակ է ու ցանկացած օգտատիրոջ պատասխանատվությունն այդ երկկողմանիությունը պահելն է: Այսինքն, ոչ թե պետք է միայն ակնկալել ինչ-որ բան ստանալ, այլ նաև պետք է տալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Գարդները:

Սոցիալական մեդիան արդյունավետ օգտագործելու երկրորդ կարևոր պայմանը՝ ըստ Գարդների, թափանցիկության ապահովումն է: «Աշխատեք միշտ ցույց տալ, թե ով եք դուք իրականում, այլ ոչ թե ով եք ուզում լինել: Սա էլ շատ կարևոր է, քանի որ հակառակը չի կարող արդյունավետ լինել անձնական շփման տեսանկյունից»,- ասաց Շոն Գարդները:

Եզրափակելով խոսքը՝ նա ընդգծեց, որ տպավորված է Հայաստանով և խոստացավ Huffington Post-ում սյունակ գրել Հայաստան այցելության մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]