1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«NEW YORK-ԵՐԵՎԱՆ Ջազ միացում». ջազային ելևէջները դրական զգացողություններ կպարգևեն երաժշտասերներին

«NEW YORK-ԵՐԵՎԱՆ Ջազ միացում». ջազային ելևէջները դրական զգացողություններ 
կպարգևեն երաժշտասերներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ մարտի  22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, տեղի կունենա «NEW YORK- ԵՐԵՎԱՆ Ջազ միացում» խորագրով նոր համերգային  ծրագիրը, որին կմասնակցեն դաշնակահար Վահագն Հայրապետյանը,  ժամանակի նյույորքցի ինքնատիպ ջազային երաժիշտներ Արի Ռոլանդը (կոնտրաբաս), Զաիդ Նասերին (ալտ սաքսոֆոն),  Յալլա Բալինին (վոկալ), Քիտ  Բալլան (հարվածային գործիքներ) և Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Կայանալիք համերգի մասին մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը պատմեցին ծրագրի մասնակիցներն ու կազմակերպիչները:

«Առաջին անգամ ենք համագործակցում Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Երեկվա առաջին փորձը հիանալի անցավ ու մեծ բավականություն պատճառեց բոլորիս: Հատուկ այս համերգին նվագելու համար մի քանի ստեղծագործություններ են գրվել: Կներկայացնենք հայտնի գործերի մեր մշակումները և անակնկալներ կմատուցենք հանդիսատեսին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Վահագն Հայրապետյանը:

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վահան Մարտիրոսյանն ասաց, որ չնայած իրենց նվագախումբը դասական է` իրենք սահմանափակումներ չունեն և այլ ժանրերի գործեր էլ են նվագում:

Ջազ երաժիշտ Արի Ռոլանդի խոսքով`բոլոր երաժիշտներին կապում է սերը երաժշտության նկատմամբ: «Միասին նվագելով` ոգևորվում ենք, ոգեշնչվում միմյանցից: Ըստ իս` յուրաքանչյուր երաժշտություն դանդաղ, թե արագ պետք  է ստիպի պարել, շարժվել և տարբեր զգացողություններ առաջացնի, պատմություն պատմի»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով հայկական ժողովրդական երգերին` նա շեշտեց, որ դրանք հիանալի ելևէջ ու տեմպ ունեն, ինչը հասնում է հոգուն, և հեշտությամբ կարելի է համադրել ջազ երաժշտության հետ:

Սաքսաֆոնահար Զաիդ Նասերն առաջին անգամ Հայաստան է եկել 2000 թվականին: Նա այնքան է հավանել արևոտ Հայաստանը, որ երեք տարի ապրել է այստեղ: «Ասես իմ երկրորդ տունը լինի: Ամեն տարի գալիս եմ այստեղ ու հիանալի ժամանակ անցկացնում հարազատ դարձած ընկերներիս հետ: Սիրով ընդունեցի այս համերգին մասնակցելու առաջարկը ու վստահ եմ, որ այն շատ լավ է անցնելու»,-նշեց Նասերը: Հայ հանդիսատեսին անակնկալներ կմատուցի նաև վոկալիստ Յալլա Բալինը՝ հայկական  երգերի իր հետաքրքիր կատարմամբ:

Վահագն Հայրապետյանի «NEW YORK – ԵՐԵՎԱՆ» ջազային կվինտետն առաջին անգամ նոր երաժշտական երկխոսությամբ ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝  կատարելով ավանդական ջազային և հայկական մեղեդիների սեփական մշակումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]