Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վոլինի կոտորածի մասին ֆիլմն ստացել Է Լեհաստանի կինոակադեմիայի գլխավոր պարգեւը

Վոլինի կոտորածի մասին ֆիլմն ստացել Է Լեհաստանի կինոակադեմիայի գլխավոր պարգեւը

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Վոյցեխ Սմաժովսկու «Վոլին» կինոժապավենը, որը պատմում Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ համանուն պատմական մարզի տարածքի կյանքի մասին, արժանացել Է Լեհաստանի կինոակադեմիայի «Արծիվներ» գլխավոր պարգեւին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 21-ին այս մասին հայտնել Է ՏԱՍՍ-ը:  
Ֆիլմը, որի պրեմիերան կայացել Է 2016 թվականի սեպտեմբերին, նաեւ ստացել Է հանդիսականների համակրանքի մրցանակը: 
Սմաժովսկու խոսքով՝ ինքն իր առջեւ խնդիր Էր դրել նկարահանել  «ատելության եւ ազգայնամոլության դեմ» ուղղված ֆիլմ: Ռեժիսորը հույս Է հայտնել, որ իր կինոնկարը չի օգտագործվի քաղաքական նպատակներով, բայց կառաջացնի Վոլինի իրադարձությունների քննարկմանը վերադառնալու ցանկություն: ««Նախ կլինի ցնցում, բայց երբ հույզերը հանդարտվեն, այս ֆիլմը կօգնի կազմակերպելու ազնիվ եւ ճշմարտության վրա հիմնված երկխոսություն»,- ընդգծել Է կինեմատոգրաֆիստը:    
«Վոլինը» պատմում Է լեհ աղջկա՝  Զոսյայի (Միխալինա Լոբաչ)  պատմությունը: Հերոսուհին սիրում Է ուկրաինացի երիտասարդ Պետրոյին (Վասիլ Վասիլիկ), բայց ծնողները նրան ամուսնացնում են լեհ հարուստ Մացեյ Սկիբայի (Արկադիուշ Յակուբիկ) հետ: Նա խնամում Է ամուսնու երեխաներին նրա նախորդ կնոջից, իսկ Սկիբան ինքը հեռանում Է լեհ-գերմանական ռազմաճակատ:  
Զոսյան դառնում Է ԽՍՀՄ-ի խորքերը լեհերի տեղահանման, գերմանական օկուպացիայի, հոլոքոսթի, իսկ այնուհետեւ  ուկրաինացի ազգայնամոլների կողմից լեհ բնակչության բնաջնջման վկան, որը հայտնի Է որպես Վոլինի կոտորած: Ժապավենն ստեղծվել Է լեհ հեղինակ Ստանիսլավ Սրոկովսկու «Ատելություն» վեպի մոտիվներով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]