Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրոպացի պատգամավորները նախանշել են Արցախի հետ համագործակցության ոլորտները

Եվրոպացի պատգամավորները նախանշել են Արցախի հետ համագործակցության 
ոլորտները

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպացի պատգամավորները նախանշել են Արցախի հետ համագործակցության ոլորտները: Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը Բելգիայի թագավորության Վալոնիա-Բրյուսել դաշնային խորհրդարանի պատգամավոր Անդրե դե Բյուս դե Վարնաֆը համագործակցության եզրեր է տեսնում մի քանի ոլորտներում:

«Նախ ասեմ, որ մեր այցը ոչ միայն Արցախը բացահայտելու նպատակ ունի, այլև շփման և համագործակցության եզրեր գտնելու: Հատկապես ուզում եմ առանձնացնել 3 բնագավառ, որտեղ հնարավոր է համագործակցել: Առաջինը առողջապահության ոլորտն է, այստեղ ապահովագրական հարցերում կարող ենք միասին աշխատել: Հաջորդ ոլորտները մշակույթն ու զբոսաշրջությունն են»,- «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ասաց եվրապատգամավորը:

Անդրե դե Բյուս դե Վարնաֆը նշեց, որ իրենք Բելգիայում անպայման պատմելու են Արցախի, իրենց ստացած տպավորությունների մասին:

«Մենք մեր գործընկերներին բացատրում ենք, որ Արցախը մի երկիր է, որտեղ կա իրական ժողովրդավարություն, այստեղ ժողովուրդը պայքարում է իրական արժեքների համար, այստեղ կա խոսքի ազատություն: Բելգիայում պատմելու ենք, թե ինչպես է այս ժողովուրդը պայքարում իր իրավունքների համար»,-ասաց նա:

Բելգիայի թագավորության Վալոնիա-Բրյուսել դաշնային խորհրդարանի պատագամավոր Էմանուել դե Բոկը նշեց, որ հասկանում է, թե որքան դժվար է ստեղծված  պայմաններում ժողովրդավարական արժեքները պահպանելը:

«Մենք ձեր կողքին ենք: Իմ այցը Արցախ նպատակ չունի միայն հանդիպել տեղի խորհրդարանականների հետ, մենք ցանկանում ենք նախանշել համագործակցության հստակ ուղիներ, հասկանալ, թե որ ոլորտներում կարող ենք միասին աշխատել: Կարծում եմ, որ կարող ենք ակտիվացնել Արցախի, Բելգիայի երիտասարդների փոխգործակցությունը: Մենք պետք է մեր ձեռքի տակ ունեցած բոլոր միջոցները ներդնենք, որ Արցախի ճանաչումը լայնածավալ լինի»,-հավելեց Էմանուել դե Բոկը:

Կարևորելով իր այցը Արցախ՝ Բրյուսելի խորհրդարանի պատգամավոր Պիեռ Կոմպանին նշեց, որ այստեղ շատ բարձր մակարդակով հյուրընկալության է արժանացել:

«Ես այստեղ հասկացա, որ արցախցիներն իրենց պայքարն իրականացնում են արժեքների համար: Իրավիճակը ստիպում է, որ այդ ազատության համար մեծ գին վճարեք: Ես կարծում եմ, որ դուք արդեն թանկ եք վճարել այստեղ իրական ժողովրդավարություն ունենալու համար: Ցանկանում եմ հավաստիացնել, որ ձեզ հետ ենք»,-հավելեց նա:

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Ստեփանակերտ են ժամանել Բելգիայի Թագավորության դաշնային եւ Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներ Անդրե դե Բյուս դե Վարնաֆը, Էմանուել դե Բոկը եւ Պիեռ Կոմպանին: Մարտի 20-ին պատգամավորները Արցախի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ են խոնարհել ի հիշատակ Արցախյան ազատագրական պայքարում նահատակված հայորդիների: Բելգիացի խորհրդարանականներին այնուհետեւ ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]