Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սումգայիթի հայկական ջարդերի 29-րդ տարելիցին նվիրված միջոցառում է կազմակերպվել Բաթումիում

Սումգայիթի հայկական ջարդերի 29-րդ տարելիցին նվիրված միջոցառում է 
կազմակերպվել Բաթումիում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ մարտի 19-ին կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ նվիրված 1988 թ. փետրվարին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայկական ջարդերի զոհերի հիշատակին, որից հետո տեղի ունեցավ ծաղկեդրման արարողություն խաչքարի մոտ` ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայկական համայնքային կառույցների և անհատների կողմից։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Այնուհետև, դրան հաջորդեց միջոցառում Ալեքսանդր Մանթաշյանի անվան հայկական կրթամշակութային կենտրոնում: Անմեղ զոհերի հիշատակին և ոճրագործությունները դատապարտող խոսքով հանդես եկան Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Աջարիայի հայերի միության նախագահ Գրիգոր Վարդանյանը, «Մեր տունը Վրաստանն է» հայ-վրացական կազմակերպության նախագահ Սահակ Տալիթյանը: 

ՀՀ գլխավոր հյուպատոսը, մասնավորապես, ընդգծեց, որ 29 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցած հայկական ջարդերը և զանգվածային սպանությունները, չարժանանալով միջազգային հանրության կողմից համապատասխան գնահատականի որպես մարդկության դեմ գործած ծանր հանցանքի, հետագա տարիներին Ադրբեջանի կողմից նույն գործելակերպով կրկնվեցին Կիրովաբադում, Բաքվում, Մարաղայում և այլ վայրերում: Ներկայացվեցին նաև Աղդամի մոտակայքում տեղի ունեցած դեպքերի և սպանությունների մասին ճշմարիտ տեղեկություններ և ադրբեջանական քարոզչության կողմից դրանք կեղծիքների հիման վրա ներկայացնելու փաստեր: 

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին փաստագրական ֆիլմեր սումգայիթյան եղեռնագործության և Աղդամի մոտակայքում տեղի ունեցած դեպքերի մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]