1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դամասկոսը պատրաստ Է քննարկել Սիրիայի նոր սահմանադրությունը. Ասադ

Դամասկոսը պատրաստ Է քննարկել Սիրիայի նոր սահմանադրությունը. Ասադ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի իշխանությունները պատրաստ են քննարկել Սիրիայի նոր սահմանադրությունը, բայց նրանք պետք Է իմանան՝ ովքեր են մասնակցելու Ժնեւի բանակցություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ռուս լրագրողներին հայտարարել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: 
«Մենք պատրաստ ենք քննարկել ամեն ինչ, այդ թվում՝ սահմանադրությունը, բայց մեզ անհրաժեշտ Է իմանալ՝ ովքեր են մտադիր մասնակցել Ժնեւի բանակցություններին, պատրաստվում են նրանք արդյոք քննարկել նույն փաստաթուղթը, թե՝ ոչ»,- ասել Է Ասադը:
Նա հիշեցրել Է, որ սիրիական ընդդիմության պատվիրակությունը չի մասնակցել անցած շաբաթ Աստանայում կայացած բանակցությունների հերթական փուլին: Ըստ Սիրիայի նախագահի, այդ որոշումը կապված Է Թուրքիայի «բացասական ազդեցության» հետ:
Ավելի վաղ Ռուսաստաննն առաջարկել Է սահմանադրական հանձնաժողովի ստեղծման նախագիծ, որը կզբաղվի Սիրիայի նոր սահմանադրության մշակմամբ: 
Ժնեւում միջսիրիական բանակցությունների հինգերորդ փուլը կսկսվի մարտի 23-ին: Պատվիրակությունները Շվեյցարիայում կհավաքվեն մեկ օր առաջ: Ենթադրվում Է, որ կողմերը քննարկելու են կառավարության ստեղծումը, երկրի նոր հիմանական օրենքի մշակման գրաֆիկը, ընտրությունները եւ ահաբեկչության դեմ պայքարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]