1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Աննա Հարությունյանի ցուցահանդես

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Աննա  Հարությունյանի 
ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է ՀՀ Նախագահի մրցանակի շրջանակներում կազմակերպված «Արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար» անվանակարգում ներկայացված ՀՀ վաստակավոր նկարչուհի, Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնի ղեկավար Աննա  Հարությունյանի նկարների ցուցահանդես, որը բացվել է Հայաստանի նկարիչների միությունում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Ներկայացված էր հեղինակի «Անցյալի վկաներ» շարքը, որն առանձնանում էր տիեզերքի հայաստանակենտրոն փիլիսոփայությամբ, անտիկ, քրիստոնեական ու ժամանակակից կերպարվեստի տարրերի համադրությամբ, յուրահատուկ տեխնիկայով:

Նախարարը բարձր գնահատեց հայկական մշակույթն ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իսպանիայում և այլ երկրներում պատշաճ և հետաքրքիր մատուցմամբ ներկայացնելու նկարչուհու ջանքերը և նշեց, որ թեև  նա ուսումը շարունակել է Գերմանիայում, 20 տարեկանից դարձել Գերմանիայի նկարիչների միության անդամ, սակայն նրա արվեստի շարժիչ ուժն ու ներշնչանքի ակունքը Հայաստան աշխարհն է՝ հնագույն քաղաքակրթությունների խաչմերուկը: Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց սերտ համագործակցության համար և կարևորեց Արենիից պեղած 5.500-ամյա աշխարհի ամենահին հայկական գտածո կոշիկի նկարի ցուցադրությունը Իսպանիայի Էլդա քաղաքի Կոշիկի թանգարանում, և այն ՀՀ սփյուռքի նախարարության անունից թանգարանին նվիրելը:

Աննա Հարությունյանը շնորհակալություն հայտնեց իր արվեստը բարձր գնահատելու համար և հավաստիացրեց, որ առաջիկայում հանդես կգա նոր ու հետաքրքիր նախաձեռնություններով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]