Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը Միհրան Պողոսյանին կառավարության կազմում չի տեսնում

 ՀՀ վարչապետը Միհրան Պողոսյանին կառավարության կազմում չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Միհրան Պողոսյանին կառավարության կազմում չի տեսնում: ՀՀԿ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը պատասխանել է քաղաքացիներից մեկի հարցին, թե որտե՞ղ է տեսնում պատգամավորության թեկնածու, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին: «Կհայտնվի պարոն Պողոսյանն Ազգային ժողովում, թե ոչ, կախված է ձեր վստահության քվեից: Պարոն Պողոսյանին կառավարության կազմում չեմ տեսնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտարարեց վարչապետը:

Նա հիշեցրեց` բազմիցս ասել են, որ իրենց  թիմը բազմաշերտ է ու ներկայացնում է հասարակության բոլոր շերտերը: «Այդ իսկ պատճառով ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեր թիմում տեսնել իր  նմանին: Մենք սոցիալական հարցումների հիման վրա առաջադրել ենք մեր տարածքային թեկնածուներին և ձեզանից յուրաքանչյուրը կարող է կատարել ընտրություն այս կամ այն թեկնածուի միջև»,- եզրափակեց վարչապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]