1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վարչապետը խոսել է պետական համակարգում աշխատավարձերը բարձրացնելու անհրաժեշտության մասին

Վարչապետը խոսել է պետական համակարգում աշխատավարձերը բարձրացնելու 
անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը պետական կառավարման համակարգում աշխատավարձերը բարձրացնելու անհրաժեշտություն է տեսնում` համակարգում պրոֆեսիոնալ մասնագետներ ներգրավելու համար: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ցանկանում է առաջ շարժվել պրոֆեսիոնալ մասնագետների հետ, բայց ավելի շատ այս պահին իրեն պետք են հայրենասեր մարդիկ: «Այսօրվա պետական կառավարման համակարգում աշխատավարձերն այնպիսին են, որ այնտեղ պրոֆեսիոնալին ներգրավելը բավականին բարդ է: Այսօր իմ աշխատակազմում աշխատում են երիտասարդ, իրենց երկիրը սիրող մասնագետներ: Նրանց ես հիմնականում բերել եմ մասնավոր հատվածից, որտեղ իրենց աշխատավարձը պետական վարձատրությունից տարբերվում է 4 անգամ: Նրանք համաձայնել են գնալ այդ քայլին, որովհետև պատրաստակամ են մասնակից դառնալ մեր երկրում իրականացվելիք փոփոխություններին: Սակայն դա ընդմիշտ չի կարող լինել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց վարչապետը:

Նա հավելեց, որ շատ լավ հասկանում է` պատասխանատվություն ունի  այդ երիտասարդ տղաների ու աղջիկների հանդեպ, որովհետև նրանք տուն պահելու խնդիր ունեն: «Եթե մենք չփոխենք պետական համակարգի աշխատավարձերը, մենք ունենալու ենք վատ որակի կառավարման համակարգ»,- նկատեց վարչապետը:

Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ պետական կառավարման համակարգի աշխատավարձերը բարձրացնելու վրա շեշտ չեն դրել, քանի որ դրանով խոցելի վիճակում կհայտնվեին: «Չնայած, որ սա շատ կարևոր է` մենք շեշտը սրա վրա չենք դրել, որովհետև եթե մենք սրա վրա դնեինք, միանգամից կասեին եկել են իրենց աշխատավարձերն են բարձրացնում: Մենք այդ դեպքում խոցելի կդառնայինք: Այսօրվա միջավայրն էլ այնպիսին է, որ շատ քիչ առիթ է պետք քննադատելու համար` առանց խորանալու դրդապատճառի և վերջնական նպատակի մեջ»,- եզրափակեց գործադիրի ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]