Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Թուրքիայի Դիարբեքիրի նահանգում 16 աշակերտ է ձերբակալվել


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի Դիջլե համալսարանի դիմաց Նովրուզի տոնակատարության ժամանակ ձերբակալվել է 16 դպրոցական:

Այս մասին, ինպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Ձերբակալության պատճառը եղել է այն, որ աշակերտներից մեկը երգել է Քրդստանի բանվորական կուսակցության հիմնը, և երբ ոստիկանները ցանկացել են նրան ձերբակալել, մյուս աշակերտները խոչնդոտել են, ինչի արդյունքում  ոստիկանների և աշակերտների միջև բախում է տեղի ունեցել:

Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) թուրքիայում ահաբեկչական հռչակված և արգելված կազմակերպություն է:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ