1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կարեն Կարապետյանն իր վրա լուրջ պատասխանատվություն է վերցրել. Բաբլոյանը կոչ արեց քվեարկել ՀՀԿ-ի օգտին

Կարեն Կարապետյանն իր վրա լուրջ պատասխանատվություն է վերցրել. Բաբլոյանը կոչ 
արեց քվեարկել ՀՀԿ-ի օգտին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպել են Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյանն իր խոսքում նախ ընդգծեց, որ Հանրապետական կուսակցության ծրագիրը իրատեսական է և զուտ խոստումներ չի ենթադրում, ինչը նկատելի է մյուս քաղաքական ուժերի ծրագրերում: Նա հավաքվածներին կոչ արեց քվեարկել Հանրապետական կուսակցության օգտին, եթե ցանկանում են, որ վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակի ղեկավարել կառավարությունը: «Կարևորը պաշտոնը չէ, կարևորը պատասխանատվությունն է, որ մարդը իր վրա վերցնում է, իսկ Կարեն Կարապետյանն իր վրա լուրջ պատասխանատվություն է վերցրել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Բաբլոյանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ ՀՀԿ-ն ևս իր նախընտրական ծրագիրը ներկայացնում է, ինչպես մյուս քաղաքական ուժերը, սակայն տարբերությունն այն է, որ իրենք խոստումներով քվեներ չեն հավաքում, այլ հանդես են գալիս իրատեսական ծրագրերով: «Համոզված եղեք, որ ՀՀԿ-ն այն ուժն է, որը չի խուսափել պատասխանատվությունից, հետագայում էլ պատասխանատու ենք լինելու բարեփոխումների առաջընթացի համար»,-ասաց նա:

Նա հավելեց, որ ՀՀԿ-ի տարածքային ցուցակով առաջադրված թեկնածուներն ունեն փորձ, աշխատասիրություն և հետևողական աշխատանք, որը հնարավորություն է տալիս բոլորի հետ շփվելու, բոլորի դարդ ու ցավին ծանոթանալու: Նա կոչ արեց  վստահել այս քաղաքական ուժին, որը փորձառու, պրոֆեսիոնալ թիմ ունի, ինչը թույլ կտա շատ արագ զգալ փոփոխությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]