Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Ապրիլ

Արցախի Նախագահը նպաստավոր է համարում Բելգիայի հետ հարաբերությունների խորացման պայմանները


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ընդունել է Բելգիայի Դեմոկրատ ֆեդերալիստ եւ Հումանիտար ժողովրդական կենտրոն խմբերը ներկայացնող խորհրդարանականների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախ-Բելգիա հարաբերություններին վերաբերող հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել խորհրդարանական փոխգործակցության եւ երկու երկրների վարչական շրջանների միջեւ կապերի զարգացման հարցերին:

Նախագահ Սահակյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունների խորացման համար առկա են նպաստավոր պայմաններ եւ անկեղծ շահագրգռվածություն:

 



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ