1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

101 տարեկան հասակում մահացել է Դեյվիդ Ռոքֆելերը

101 տարեկան հասակում մահացել է Դեյվիդ Ռոքֆելերը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարարությամբ զբաղվող Ռոքֆելերների հայտնի ընտանիքի անդամ Դեյվիդ Ռոքֆելերը 101 տարեկան հասակում մահացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, նրա մամուլի քարտուղարը հայտնել է, որ միլիարդատեր Դեյվիդ Ռոքֆելերը մահացել է Նյու Յորք նահանգի Պոկանտիկո Հիլս ավանի իր տանը:

Դեյվիդ Ռոքֆելերը Ջոն Դևիսոն Ռոքֆելերի թոռն է, ով Standard Oil կազմակերպության հիմնադիրն է ու մարդկության պատմության առաջին դոլարային միլիարդատերը:

Դեյվիդ Ռոքֆելերը ծնվել է 1915թ. Նյու Յորքում: Ավարտել է Հարվարդի համալսարանը, սովորել է տնտեսագիտության և քաղաքական գիտությունների Լոնդոնի դպրոցում, Չիկագոյի համալսարանում պաշտպանել է տնտեսագիտության դոկտորի աստիճան: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ռոքֆելերը հետախուզական աշխատանքներ է իրականացրել Հյուսիսային Աֆրիկայում և Ֆրանսիայում: Ռազմական հետախուզական գործունեությունը նա սկսել է որպես շարքային, իսկ ծառայությունն ավարտել է որպես կապիտան: Պատերազմից հետո` 1946թ. կարիերա է սկսել Chase Manhattan բանկում, իսկ 1961թ. դարձել է նույն բանկի նախագահը: 1981թ. Դեյվիդ ռոքֆելերն անցել է թոշակի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]