Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հուլիս

Մերկելը կոչ է արել Թուրքիային դադարեցնել նացիստական համեմատությունները


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից իր հասցեին հնչեցված «նացիստական» նոր մեղադրանքներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

«Թուրք առաջնորդները պետք է վերջ տան նացիստական համեմատություններին»,- հայտարարել է Մերկելը: Նա նշել է, որ կարող է արգելել Թուրքիայում ապրիլի 16-ին նախատեսվող սահմանադրական հանրաքվեի շրջանակում թուրք գործիչների ելույթները Գերմանիայում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժգոհություն էր հայտնել այն փաստի առնչությամբ, որ Գերմանիա գնացող թուրք նախարարներին չի թույլատրվում ելույթ ունենալ, սակայն Ֆրանկֆուրտում Նովրուզի տոնակատարությունների ժամանակ չեն միջամտել Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների կոչերը, նրանց կողմից բարձրացված խորհրդանիշները, այդ թվում և Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլլա Օջալանի լուսանկարը:

«Դու էլ ես այս պահին նացիստական քայլեր անում: Ու՞մ` Գերմանիայում գտնվող իմ թուրք եղբայրներին կամ այնտեղ գնացող իմ նախարարներին ու պատգամավորներին»,- դիմելով Մերկելին` հայտարարել էր Էրդողանը:

 

 

 

 



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ