Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վրաստանում «Արժանի գործընկեր-2017» զորավարժությունները կանցկացվեն հուլիսին

Վրաստանում «Արժանի գործընկեր-2017» զորավարժությունները կանցկացվեն հուլիսին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արժանի գործընկեր-2017» բազմազգ զորավարժությունները «Ուժը գործընկերության մեջ Է» նշանաբանի ներքո երրորդ անգամ անընդմեջ Վրաստանում կանցկացվեն այս տարվա հուլիսի վերջին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:  
ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների զինվորականներն արդեն գտնվում են Վրաստանում եւ վարժանքների պլանավորման աշխատանք են տանում: Վրացի զինծառայողները տարբեր երկրների իրենց գործընկերների հետ քննարկել են Թբիլիսիի մերձակա «Վազիանի» ռազմակայանում զորավարժությունների անցկացման մանրամասների հետ կապված հարցերը: 
«Պլանավորման աշխատանքները շարունակվում են մեկ շաբաթ: Դա ապագա համատեղ զորավարժությունների անցկացման հիմքն Է, որոնց կմասնակցի 11 երկիր: Պլանավորման համանման գործընթաց կանցկացվի նաեւ մայիսին… Վարժանքները տեղի կունենան, մոտավորապես, հուլիսի վերջին»,-ասել Է զորավարժությունների ղեկավար, Վրաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի արեւելյան հրամանատարության ղեկավար Շավլեգո Թաբաթաձեն: Այս տարի վարժանքները կլինեն ամենածավալունը: Բացի վրացի զինվորականներից, դրանց կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր 10 երկրների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Իսպանիայի, Ռումինիայի, Սլովենիայի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Ուկրաինայի զինծառայողները:  
Առաջիկա բազմազգ զորավարժությունների նպատակը լինելու Է Վրաստանի պաշտպանունակության ուժեղացումը, ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների ռազմական ստորաբաժանումների հետ համատեղելիության բարձրացումը, տարածաշրջանային եւ միասնական գործընկերային հնարավորությունների ձեւավորումը եւ զարգացումը, ինչպես նաեւ լոգիստիկական եւ օպերատիվ պլանավորման ու կատարման ասպեկտի բարելավումը, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]