Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Նոյեմբեր

ՀՀ պետբյուջեի հավելուրդը հունվարին 11,8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական բյուջեի ընդհանուր եկամուտները 2017 թվականի հունվարին կազմել են 84 մլրդ 263,9 մլն դրամ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2016 թվականի հունվարին այն կազմել էր 75 մլրդ 906,6 մլն դրամ, ինչը 11 տոկոսով պակաս էր այս տարվա հունվարի բյուջեի ընդհանուր եկամուտներից:

2017 թվականի հունվարին բյուջեի ընդհանուր ծախսերը կազմել են 58 մլն 972,8 մլն դրամ, իսկ 2016-ի հունվարին` 53 մլրդ 276,8 մլն դրամ: Ընդհանուր ծախսերը նույնպես այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 10,7 տոկոսով:

Արդյունքում, մեր երկրի բյուջեի հավելուրդը 2017 թվականի հունվարին կազմել է 25 մլրդ 291,1 մլն դրամ:  2016 թվականի հունվարին այն կազմել էր 22 մլրդ 629,8 մլն դրամ:  Այս տարվա հունվարի հավելուրդը գերազանցել է նախորդ տարվա հունվարի ցուցանիշը 11,8 տոկոսով:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ