Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրախորհուրդը Brexit-ի վերաբերյալ ռազմավարությունը կներկայացնի Լոնդոնի ծանուցումից 48 ժամ անց

Եվրախորհուրդը Brexit-ի վերաբերյալ ռազմավարությունը կներկայացնի Լոնդոնի ծանուցումից 48 ժամ անց

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի նախագահը  Brexit-ի շուրջ բանակցությունների վերաբերյալ ռազմավարության նախագիծը ԵՄ-ի մնացած երկրներին կներկայացնի Լոնդոնի կողմից ծանուցումն ստանալուց հետո 48 ժամվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
«Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի գործարկումից հետո 48 ժամվա ընթանցքում ես ռազմավարության նախագիծը կներկայացնեմ մնացած 27 անդամ երկրներին»,-նշել Է նա:
Մարտի 20-ին The Guardian թերթը՝ վկայակոչելով ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Թիմոթի Բարոուի արած հայտարարությունը, հայտնել Է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու ընթացակարգը կգործարկի մարտի 29-ին: 
Մարտի 14-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հաստատել Էր առանց ուղղումների Brexit-ի գործընթացը գործարկելու փաստաթուղթը: Մարտի 16-ին Brexit-ին վերաբերող օրենսդրությանը պաշտոնապես հավանություն Էր տվել Եղիսաբեթ Երկրորդ թագուհին:
2016 թվականի հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում հանրաքվե Է անցկվացվել Եվրամիության կազմից երկրի դուրս գալու շուրջ: Պաշտոնական տվյալներով՝ հանրահարցման մասնակիցների 51,9 տոկոսը հանդես Է եկել Brexit-ի օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]